ՌԴ-ի տնտեսության հետճգնաժամային վերականգնումը ընթանում է կայուն կերպով. Պուտին

01.04.2011 16:18
ՌԴ-ի տնտեսության հետճգնաժամային վերականգնումը ընթանում է կայուն կերպով. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի տնտեսության հետճգնաժամային վերականգնման գործընթացները բավականին կայուն են զարգանում, տարվա առաջին երկու ամսվա ընթացքում ՌԴ արդյունաբերական արտադրության աճը կազմել է 6,3 տոկոս, իսկ վերամշակող արդյունաբերության աճը՝ 11,8 տոկոս, հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ընթացիկ տարվա առաջին երկու ամսվա ընթացքում Ռուսաստանում արդյունաբերական արտադրության աճը կազմել է 6,3 տոկոս՝ 2010 թ.-ի հունվար-փետրվարի համեմատ, իսկ վերամշակող արդյուրաբերության աճը՝ 11,8 տոկոս», - ասել է Պուտինը:

«Տնտեսության հետճգնաժամային վերականգնման գործընթացները բավականին կայուն են զարգանում, այժմ մեր խնդիրն է աջակցել այս դրական դինամիկային», - ասել է ՌԴ վարչապետը:

Նրա խոսքերով՝ «շեշտը պետք է դնել ոչ թե պարզապես աճի թվերի վրա, այլ՝ աճի որակի, բովանդակության, տնտեսության թարմացման, նորարարությունների լայնածավալ ներդրման վրա»:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև