ՀՀ բանկերում փետրվարին 5,3%-ով ավելացել է դրամային ավանդների ծավալը

11.04.2011 14:33
ՀՀ բանկերում փետրվարին 5,3%-ով ավելացել է դրամային ավանդների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված դրամային ավանդները, նախորդ ամսվա համեմատ, ընթացիկ տարվա փետրվարին աճել են 5,3 տոկոսով և 212,4 մլրդ դրամ կազմել, ասվում է ՀՀ կենտրոնական բանկի Դրամավարկային ցուցանիշների ամփոփագրում:

Հաշվետվության համաձայն՝ ներգրավված դրամային ավանդների ընդհանուր ծավալում ժամկետային ավանդները կազմել են 44,6 տոկոս և փետրվարին հասել են 94,7  մլրդ դրամի: Ընդ որում, տվյալ ցուցանիշի աճը փետրվարին, հունվարի համեմատ, 6,6 տոկոս է կազմել:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ներգրավված դրամային ավանդների ընդհանուր ծավալում ցպահանջ դրամային ավանդները կազմել են 55,4 տոկոս կամ շուրջ 117,7  մլրդ դրամ: Տվյալ ցուցանիշի աճը փետրվարին 4,2 տոկոս է կազմել:

Միաժամանակ, արտարժույթով կատարված ավանդները փետրվարին ավելացել են 1,3 տոկոսով և փետրվարի վերջին կազմել 396,3 մլրդ դրամ ($1 – 373,05  դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև