13.04.2011 19:56
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Լիդեր» դրամական փոխանցումների համակարգին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Սկսած ապրիլի 11-ից՝ ֆիզիկական անձինք-Բանկի հաճախորդները հնարավորություն ստացան ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով նաև «Լիդեր» դրամական փոխանցումների համակարգի միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերից յուրաքանչյուրում։
«Լիդեր» համակարգը դարձավ թվով իններորդ միջազգային դրամական փոխանցումների համակարգը, որոնց ծառայություններից կարող են օգտվել Բանկի հաճախորդները: Երկրի ողջ բնակչությանը կտրամադրվեն տարբերակված սակագներ, ինչը տվյալ պահին կարևոր գործոն է հանդիսանում դրամական փոխանցումների համակարգ ընտրելիս: Բացի այդ, Բանկը շարունակում է ընդլայնել տարբեր դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակները, պլանավորելով մինչև տարեվերջ առաջատար դիրքեր գրավել ՀՀ դրամական փոխանցումների շուկայում»,- ասաց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:
Նշենք, որ «Լիդեր» համակարգն ունի 30 000 կետ աշխարհի 38 երկրում: Դրամական փոխանցումները տևում են 10 րոպե: «Լիդեր» համակարգը գործում է շուկայում 2003 թվականից: Եվ ներկայում հանդիսանում է ռուսական դրամական փոխանցումների առաջատար համակարգերից մեկը: «Լիդեր» համակարգի կազմակերպիչն է «ԼԻԴԵՐ» ՓԲԸ ոչ առևտրային ընկերությունը (Մոսկվա, Ռուսաստան)։
2011թ. ապրիլի 11-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս «Լիդեր» համակարգի գործում է արագ դրամական փոխանցումների ինը համակարգ (SWIFT, MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք, Բիստրայա Պոչտա և RIA Money Transfers), որն էլ իր հերթին ապահովում է Բանկի բարձր մրցունակությունը երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: