2011թ.-ին ԱՄՀ-ն ՀՀ ՀՆԱ-ի 4,6%-ոց աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ին ՀՀ տնտեսական աճը կարող է 4,6 տոկոս կազմել, կարծում է Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան (Guillermo Tolosa)։

«Սա առավել ցածր ցուցանիշ է, քան հաջող մինչճգնաժամային տարիներին, սակայն այն վկայում է վերականգնման միտումների պահպանման մասին և գերազանցում է 2010թ.-ի ցուցանիշը»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Միաժամանակ Տոլոսան նշեց, որ գործող քաղաքականության պայմաններում ՀՆԱ-ի աճի ցուցանիշը միջնաժամկետ ժամանակահատվածում կկազմի շուրջ 4 տոկոս։ Սակայն, ինչպես կարծում է ԱՄՀ-ի ներկայացուցիչը, այն կարող է նաև բարձր լինել գյուղատնտեսության հատվածի վերականգնման շնորհիվ՝ առավել բարենպաստ կլիմայական պայմանների հաշվին, քան անցած տարի։

Ըստ մշտական ներկայացուցչի՝ ԱՄՀ-ն կարծում է, որ կառավարությունը պետք է շարունակի ուշադրությունը կենտրոնացնել բյուջեի ավելացման հնարավորության համար հարկերի հավաքման գործընթացի վրա, ինչը կնպաստի մասնավոր հատվածի աճին։

«Պետք է նաև փորձել մեղմացնել ճգնաժամի հետևանքը բնակչության  առավել սոցիալապես խոցելի շերտի համար՝ սոցիալական, կրթական և առողջապահական ծառայությունների ծավալի ավելացման միջոցով»,- ասաց նա։

Բացի այդ, ինչպես պարզաբանեց Տոլոսան, կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի բիզնես-միջավայրի բարելավման վրա, որը Հայաստանում դեռևս հետ է մնում տարածաշրջանում առկա իրավիճակի համեմատ։

2011թ.-ին ՀՀ պետբյուջեում ՀՆԱ-ի աճի ցուցանիշը դրված է 4,6 տոկոս մակարդակում։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կանխատեսման համապաձայն՝ 2011թ.-ին հանրապետության տնտեսական աճը անցած տարվա ցուցանիշից բարձր կլինի կրկնակի՝ 2,6 տոկոս։ ՀԲ-ն ընթացիկ տարում 4-5 տոկոս մակարդակում է հայկական տնտեսության աճ կանխատեսում, ՎԶԵԲ-ը ՀՆԱ-ի 4,5 տոկոսանոց աճ է ակնկալում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img