Հայկական բանկերի կողմից փետրվարին ռեզիդենտ ձեռնարկությունների վարկավորման ծավալն աճել է 3,3%

15.04.2011 13:57
Հայկական բանկերի կողմից փետրվարին ռեզիդենտ ձեռնարկությունների վարկավորման ծավալն աճել է 3,3%

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալն ընթացիկ տարվա փետրվարին աճել է 3,3 տոկոսով՝ հունվարի համեմատ և կազմել է շուրջ 544,3 մլրդ դրամ, ասվում է ՀՀ ԿԲ 2011թ.-ի փետրվարի դրամավարկային ցուցանիշի ամփոփման մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ձեռնարկություններին տրամադրված դրամային վարկերի ծավալը փետրվարին 1,9 տոկսով ավելացել է հունվարի համեմատ և կազմել 142,2 մլրդ դրամ, իսկ արտարժույքով վարկերը՝ 3,9 տոկոսով և կազմել 402,1 մլրդ դրամ։

Հաշվետվության համաձայն՝ մասնավոր ձեռնարկություններին տրամադրած վարկերն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով, փետրվարին՝ հունվարի համեմատ, ավելացել են 1,6 և 4,5 տոկոսով և կազմել 138,3 և 375,7 մլրդ դրամ՝ համապատասխանաբար։ Ընդ որում պետական ձեռնարկություններին դրամով տրամադրած վարկերը 11 տոկոսով ավելացել են և կազմել 3,9 մլրդ դրամ, իսկ արտարժույթով՝ նվազել են 4,4 տոկսով և կազմել 26,4 մլրդ դրամ ($1 – 376,48 դրամ)։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև