Չափազանց դժվար է կանխատեսել ճկուն արժութային փոխարժեքի վարքագիծը. ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չափազանց դժվար է կանխատեսել ճկուն փոխարժեքի վարքագիծը, ասաց ՀՀ-ում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:

«Մենք կարծում ենք, որ ԿԲ-ն շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, և դրա վառ օրինակը վերջին ժամանակահատվածում արժույթի փոխարժեքի փոփոխությունն է», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Վերջին շաբաթվա ընթացքում հայկական դրամի արժեզրկման վառ միտում է նկատվում, մասնավորապես՝ շաբաթվա սկզբում դոլարն արժեր 374,31-376,02 դրամ: Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ շաբաթվա վերջում դոլարը կարող է կազմել 380-400 դրամ:

Տոլոսան նաև նշեց, որ ԱՄՀ-ն շարունակում է կարծել, որ որոշ դեպքերում պետության կողմից որոշակի միջամտություններն արդարացված են, «սակայն միջամտությունը պետք է համահունչ լինի շուկայական հիմնական միտումների հետ»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին տեղի ունեցած խոշոր խորհրդակցության ընթացքում, որը նվիրված էր երկրի տնտեսական քաղաքականության իրագործման առաջնահերթություններին, ասել է, որ հայկական դրամի արժեզրկումն անբարենպաստ և անընդունելի լուծում է տնտեսության ու արտադրողի համար, նա վստահություն է հայտնել, որ երկրում «չեն լինի նման զարգացումներ»:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img