Կոմերցբանկը պարգևատրել է Առէկսիմբանկին միջազգային վճարումների բարձր որակի համար

18.04.2011 14:59
Կոմերցբանկը պարգևատրել է Առէկսիմբանկին  միջազգային վճարումների բարձր որակի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2010 թ.-ի գործունեության արդյունքներով Եվրոպայի առաջատար առևտրային բանկերից մեկը` գերմանական Կոմերցբանկը (Commerzbank) «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին պարգևատրել է Կոմերցբանկի միջոցով կատարված «Միջազգային վճարումների բարձր որակի համար»։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ ամեն տարի Կոմերցբանկը այդ մրցանակը շնորհում է լավագույն գործընկեր-բանկերին` միջազգային վճարումների բարձր որակի համար:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մրցանակի հանձնման արարողությանը մասնակցում էին Կոմերցբանկի կողմից` հաճախորդների հետ հարաբերությունների ավագ պատասխանատու Ակսել Բոմերշեյմը և հաճախորդների հետ հարաբերությունների պատասխանատու Յոհան Էնգբրեխստը, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի կողմից` գլխավոր տնօրենի տեղակալներ Ռուբեն Խաչատրյանը և Զավեն Շամյանը:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ.: 2007թ.-ի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը։ 2008թ.-ի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ էմիսիա է անցկացրել, որը նույնպես գնվել է Գազպրոմբանկի կողմից, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճել է մինչև 94,15 տոկոս։ 2008թ.-ի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնել է Ռայֆֆայզենբանկի մոտ մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100 տոկոսանոց սեփականատերն է։ 2010թ.-ին բանկի դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 820 մլն ԱՄՆ դոլար։

Գերմանական Կոմերցբանկը (Commerzbank) հիմնադրվել է 1870 թվականին: Այն ակտիվների մեծությամբ (400 մլրդ եվրո) համարվում է Գերմանիայի երկրորդ բանկը: Նրա 36 հազար աշխատակիցներ տարեկան սպասարկում են մոտավորապես 8 մլն հաճախորդ աշխարհի ավելի քան 40 երկրում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25