«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն 2011թ.-ի I եռամյսակում ավելի քան 70,7 հազ. քարտ է թողարկել

18.04.2011 15:00
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն 2011թ.-ի I եռամյսակում  ավելի քան 70,7 հազ. քարտ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ի առաջին եռամսյակում ArCa հայկական վճարային համակարգը 70748 պլաստիկ քարտ է թողարկել, ինչը 16,8 տոկոսով գերազանցում է 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերությունից։

Ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համակարգի կողմից թողարկվել է 25825 ArCa քարտ (անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 20 տոկոս), 25375 Visa քարտ (21,8 տոկոսանոց աճ) և MasterCard  համակարգի 19548 քարտ (7,4 տոկոսանոց աճ)։

Ընդ որում հաշվետու ժամանակահատվածում ակտիվ քարտերի ընդհանուր քանակը գերազանցել է 590 հազարը՝ 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ 26,1 տոկոսանոց աճ ապահովելով։

Միաժամանակ գործարքներ կատարած քարտերի քանակն առաջին եռամսյակում կազմել է 387353՝ անցած տարվա առաջին եռամսյակի 317290-ի դիմաց, դրանցից 228563-ը՝ ArCa քարտեր (11,8 տոկոս աճ), 101270-ը՝ Visa քարտեր (41,6 տոկոս աճ), MasterCard քարտերը՝ 57520 (38,9 տոկոս աճ)։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին, այսօրվա դրությամբ նրա անդամներն են երկրի 21 առևտրային բանկերից 19-ը: «Արմենիան Քարդի» անդամ-բանկերն այժմ գործարկում են ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Debit և ArCa Platinum քարտերը:

Ընկերությունը նաև MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է և իրականացնում է VISA (Third Party Processor) համակարգի քարտերի պրոցեսինգ (1 դոլարը 376,48 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև