ArCa վճարային համակարգը 2011 թվականի մարտին ավելի քան 37 հազար ինտերնետ վճարում է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի.  /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» (ArCa) հայկական վճարային համակարգի միջոցով 2011 թվականի մարտին իրականացվել է 37127 ինտերնետ վճարում (այդ թվում՝ կոմունալ վճարումներ), «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից։

Միաժամանակ տվյալ գործարքների գումարը կազմել է 355,8 մլն, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 120,7 տոկոսով։

Բանկոմատների միջոցով նույն ժամանակահատվածում իրականացվել է մոտ 20 մլն դրամի 10799 անկանխիկ գործարք, ինչը բարձր է 2010 թվականի մարտի ցուցանիշից 94,4 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է նաև 3968 փոխանցում մի քարտից մյուսին, գործարքների համագումարը կազմել է 330,4 մլն դրամ (նախորդ տարվա մարտի համեմատ աճը՝ 6,5 տոկոսով)։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ.-ի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:

Ընկերությունը հանդիսանում է MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ և պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Member Service Provider), VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor),American Express համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor).—0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img