ՀՀ վարչապետը բարձր է գնահատել հայ-ռուսական գործակցությունը ճգնաժամի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ռուսական գործակցությունը ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում:

«Նորագույն պատմության մեջ մեր երկրները միշտ միմյանց կողքին են եղել բարդ իրավիճակներում և օգնելու մեկմեկու: Այդպես եղավ նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Ռուսական կառավարության կողմից՝ կարճ ժամանակում տրամադրած վարկը (500 մլն դոլար) օգնեց նվազագույնի հասցնել ճգնաժամի հետևանքները: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք երախտագիտություն հայտնել ռուսական կառավարությանը ցուցաբերած աջակցության համար»,- երեքշաբթի ասաց վարչապետը՝ ելույթ ունենալով  «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներ ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում» առաջին ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում:

Նրա խոսքով, ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպեց վերաիմաստավորել երկու երկրների տնտեսական վիճակը:
«Կառավարության կողմից մշակված և իրականացված հակակոռուպցիոն ծրագիրն ակնհայտ արդյունքներ տվեց:

Մեզ հաջողվեց իրականացնել պետության սոցիալական բոլոր պարտավորությունները, ավելին՝ բարձրացնել բնակչության սոցիալական որոշ հատվածների վճարումները: Պետությունը մի շարք ենթակառուցվածքային նախագծեր նախաձեռնեց, էական արտոնություններ ընձեռեց փոքր և միջին գործարարությանը և լուրջ աջակցություն ցուցաբերեց համակարգաստեղծ ձեռնարկություններին, որոնց մոտ ժամանակավոր դժվարություններ էին ի հայտ եկել միջազգային շուկաների իրավիճակի պատճառով»,- ասաց կառավարության ղեկավարը:
Միաժամանակ նա ցավով նշեց, որ դեռ վաղ է խոսել լիակատար վերականգնման մասին:

Միաժամանակ նա ափսոսանքով նշել է, որ դեռևս վաղ է խոսել ամբողջական վերականգնման մասին:

«Աճի արագացված տեմպերի մինչճգնաժամային ժամանակաշրջանը թուլացրել է մեր ուշադրությունը տնտեսության հիմնարար հիմքերի նկատմամբ, և ճգնաժամը բացահայտեց այն կառուցվածքային խնդիրները, որոնք թույլ չեն տալիս մեզ խոսել ճգնաժամից վերջնականապես դուրս գալու մասին: Ավելին, ակնհայտ դարձավ, որ տնտեսության մի քանի հիմնարար բնագավառների վրա հիմնված աճի հին մոդելը չի կարող կայուն լինել», – նշել է վարչապետը:

Նրա խոսքերով՝ ճգնաժամը դարձավ ինքնատիպ սահման, երկատման կետ, որը կիսում է հին և նոր աշխարհը:

«Այն գլոբալ փոփոխությունները, որոնք ավելի վաղ ակնառու էին մասնագետներին, այժմ ակնառու են բոլորին: Այսօր մենք կանգնած ենք 21-րդ դարի մարտահրավերների առաջ, որոնք սահմանում են նրա նոր բովանդակությունը, որը լի է նորարարություններով: Աշխարհն արագորեն փոխվում է, փոփոխությունների արագությունն ավելանում է, հաճախ մենք ընթանում ենք այդ փոփոխությունների ոչ թե առջևից, այլ հետևից», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Նա ավելացրել է, որ ժամանակակից աշխարհն արագորեն փոքրանում է, հասարակությունների փոխադարձ ազդեցություններն էականորեն ավելանում են:

«Ժամանակակից աշխարհում հիմնարար գործընթացը մտավոր գործունեությունն է: Ամեն մարդու առջև ծառանում է նոր խնդիր՝ ինքնության սահմանումը, հիմնական ռեսուրսը դառնում է ինտելեկտը, և ամեն անձի, նրա իրավունքների և ազատությունների ինքնիրացման պայմանների ապահովման խնդիր է առաջանում», – նշել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարության տնտեսական ռազմավարությունը պատասխան է վերը նշված մարտահրավերներին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img