Business & Finance Consulting-ը թրեյնինգներ է անցկացրել Առէլսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի վարկային մասնագետների համար

21.04.2011 15:58
Business & Finance Consulting-ը թրեյնինգներ է անցկացրել Առէլսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի վարկային մասնագետների համար

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Business & Finance Consulting շվեյցարական քոնսալթինգային ընկերությունը թրեյնինգներ է անցկացրել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի համար։

Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, ուսուցման և վարկային անձնակազմի պատրաստման ծրագրով դիպլոմների հանձնման արարողությունն անցկացվեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում։

Հաղորդագրության համաձայն՝ տվյալ նախագծի նպատակն է «Business & Finance»  ընկերության կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցումը, որոնք նպատակաուղղված են Առէկսիմբանկում փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացմանը: Սեմինարները անցկացվել են երկու մոդուլներով` «ՓՄՁ-ների վարկավորման հիմունքներ», որոնց ընթացքում բանկի մասնագետները ծանոթացել են միջազգային փորձում ընդունված վարկավորման հիմնական հասկացություններին, ինչպես նաև ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում տարբեր մոտեցումներին: Տեսական մոդուլի ավարտից անմիջապես հետո վարկային մասնագետները անցան ՓՄՁ-ների վարկավորման երկշաբաթյա պրակտիկա:

Բանկի մասնագետներին դիպլոմներ հանձնելիս «BFC»-ի ավագ վարկային խորհրդատու Վերա Լաբզինան շնորհակալություն հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ղեկավարությանը սեմինարների կազմակերպման, իսկ մասնակիցներին` ուսուցման ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար:

«Այժմ բանկերի միջև մրցակցությունը սրվում է հաճախորդների ներգրավման համար և այդ պայքարում գլխավոր փաստարկը  սպասարկման որակն է և որոշումների կայացման արագությունը: Հուսով եմ, որ մեր սեմինարները արդյունավետ կլինեն ձեզ համար  և իսկապես կօգնեն ձեր հետագա մասնագիտական աճին, իսկ արդյունքում` նոր հաճախորդների ներգրավման դժվար գործին»,- նշեց Լաբզինան:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանն իր պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց «Business & Financeե  ընկերությանը և, մասնավորպես, ընկերության ներկայացուցիչներ ավագ վարկային խորհրդատուներ Ելենա Բևզյուկին և  Վերա Լաբզինային նրանց բարձր արհեստավարժության և անգնահատելի այն փորձի համար, որ նրանց շնորհիվ ձեռք բերեցին բանկի վարկային մասնագետները: Եզրահանգելով՝ Վիգեն Բարսեղյանը նշեց, որ Առէկսիմբանկը համարում է, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը բանկի համար շատ հեռանկարային ուղղություն է:

«2010 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն արդեն ՀՀ ԿԲ-ի վերաֆինանսավորման ծրագրով ՓՄՁ-ների վարկավորման գծով առաջատար երեք բանկերի թվում է: ՓՄՁ-ների վարկավորման ծավալների ընդլայնումը նախատեսվում է 2011-2013 թթ. Բանկի Ռազմավարական զարգացման ծրագրով: Այդ ծրագրով  մինչև 2013 թվականը ՓՄՁ-ների վարկավորման համար նախատեսվում է հատկացնել մինչև 30 մլն ԱՄՆ դոլար, որոնցից 10 միլիոնը արդեն 2011 թվականին»,- վերջում նշեց Վիգեն Բարսեղյանը:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: Բանկը 15 մասնաճյուղեր ունի, որոնցից 6-ը Երևանում և 9-ը՝ մարզերում։ 2010 թվականին բանկի վարկային պորտֆելը նախորդ տարվա համեմատ աճել է 140 տոկոսով։ 2011 թվականին բանկը մտադիր է վարկային պորտֆելի 50-տոկոսանոց աճ ապահովել և հասցնել այն 200 մլն դոլարի։

«Business & Finance» (BFC) ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին:  «BFCե-ն վարկային կազմակերպություններին առաջարկում է որակյալ խորհրդատվական ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և գրավել նոր շուկաներ: Ընկերությունը դիտարկում է ֆինանսական հատվածի զարգացումը որպես տնտեսական աճի և աղքատության դեմ պայքարի գործիք: «BFCե-ի գործունեության թիրախային տարածաշրջաններից են Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Ասիայի երկրները: 2003թ. նրա հիմնադրման օրվանից «BFCե-ն  հաջողությամբ իրականացրել է ավելի քան 60 նախագիծ 33 երկրում: Գլխամասային գրասենյակը գտնվում է Ցյուրիխում, Շվեյցարիա:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25