ՀՀ Կենտրոնական բանկը 600 միլիոն դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

21.04.2011 16:42
ՀՀ Կենտրոնական բանկը 600 միլիոն դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը հինգշաբթի 600 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 11-շաբաթյա AMGT11077110 թողարկման պետական կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրության համաձայն, ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 915 մլն դրամ, բոլորը՝ դիլերների մրցակցային հայտերով։

Աճուրդին մասնակցել է 4 դիլեր։ Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,0316 տոկոս՝ 9,1900 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում։ Ավելի վաղ հայտարարված թողարկման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև