Ոսկին թանկացել է դոլարի փոխարժեքի նվազման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի կայացած առուվաճառքի արդյունքում ոսկին հասել է ռեկորդային ցուցանիշի՝ դոլարի փոխարժեքի շարունակվող նվազման ֆոնին, որը խթանում է թանկարժեք մետաղների պահանջարկը որպես անկայուն արժութային ակտիվի այլընտրանք, վկայում են բորսայի տվյալները:

Հունիսին ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի Comex բորսայի առուվաճառքի արդյունքում թանկացավ 4,8 դոլարով՝ հասնելով 1506,8 դոլարի՝ տրոյական ունցիայի դիմաց, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին:

Հինգշաբթի առուվաճառքի արդյունքում ամերիկյան արժույթը թուլացավ եվրոյի նկատմամբ 0,32 տոկոսով՝ հասնելով մեկ եվրոյի դիմաց 1,4558 դոլարի: Դոլարը նաև էժանացել է մինչև 81,83 իենի՝ նախորդ առուվաճառքի 82,39 իենի դիմաց:

«Թույլ դոլարն առավելագույն ազդեցություն ունի ոսկու վրա այս պահին: Շուկայում ավելի ու ավելի տագնապալի է դառնում, քանի որ ԱՄՆ պարտքային պարտավորությունների խնդիր ունի, անկայուն է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, ինչը նույնպես պահպանում է ոսկու պահանջարկը»,- հայտարարել է Korea Exchange Bank Futures Co.-ի թրեյդեր Չա Ուն Սուն:

2010 թվականի ընթացքում ոսկին թանկացել է 30 տոկոսով: Մետաղի գնի աճ է գրանցվում տասներորդ տարին անընդմեջ:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img