Ամերիաբանկի վարկային պորտֆելն առաջին եռամսյակում աճել է 17%-ով

22.04.2011 14:23
Ամերիաբանկի վարկային պորտֆելն առաջին եռամսյակում աճել է 17%-ով

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/.«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատությամբ աճել է 17%-ով և մարտի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 103 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, բանկի ընդհանուր պորտֆելի  ավելի քան 85%-ը կամ 88 մլրդ դրամը կազմում են իրավաբանական անձանց վարկերը։ Պորտֆելի աճի 93%-ն ապահովվել է իրավաբանական անձանց տրված վարկերի հաշվին, որոնք հաշվետու եռամսյակի ընթացքում աճել են  ավելի քան 18 %-ով:

«Ամերիաբանկը 31.03.11թ. դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ` Բանկի վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.64 %-ը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Միաժամանակ, հաղորդագրության համաձայն, Ամերիաբանկի ակտիվները հաշվետու եռամսյակում աճել են 5%-ով և եռամսյակի վերջին կազմել 161 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ապրիլի 20-ի դրությամբ  Ամերիաբանկի համախառն վարկային պորտֆելը (ներառյալ ֆինանսական լիզինգը և ֆակտորինգը),  կազմել է 111 մլրդ դրամ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-մ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկի» Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը՝ Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը. –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև