HSBC Բանկ Հայաստանն ավելի քան 600 երեխաների համար ծառատունկի երկու ակցիա է կազմակերպել

22.04.2011 17:09
HSBC Բանկ Հայաստանն ավելի քան 600 երեխաների համար ծառատունկի երկու ակցիա է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը Երևանի երկու պուրակներում՝ Օղակաձև և Նոր Նորքի այգինեերում, ավելի քան 600 երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ ծառատունկի ակցիաներ է կազմակերպել, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Տարեսկզբին HSBC Բանկ Հայաստանը ներկայացրել է իր նոր մանկական կուտակային ժամկետային ավանդի ծառայությունը՝ պարտավորվելով բացված յուրաքանչյուր մանկական ավանդի համար տնկել մեկ ծառ։

«Մանկական  ավանդները և ծառատունկը համադրել ենք մի քանի պատճառով, նախ որ երկուսն էլ դրական երևույթներ են, իսկ ծառատունկը նպաստում է շրջակա միջավայրի բարելավմանը, երկրորդ, որ ծնողները կարող են ականատես լինել, թե ինչպես է իրենց երեխայի մեծանալուն զուգընթաց աճում նրա ծառը և ֆինանսական բարեկեցությունը, և երրորդ, որ այն բնորո\ է հայկական մշակույթին և խորհրդանշում է ընտանիք, արմատներ, սերունդներ գաղափարները»,- ասաց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տվյալ ակցիաներն անցկացվել են ապրիլի 10-17-ը։ Յուրաքանչյուր երեխայի նաև տրամադրվել էր իր անունը գրելու համար հատուկ ցուցանակ և կանաչ «անձնագիր», որում գրանցված են տնկված ծառի տվյալները և նկարը։

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ սփյուռքահայ ներդրողներին: Երևանում բանկն ունի 8 մասնաճյուղ ու  գրասենյակ և ավելի քան 50 բանկոմատ։

Բանկը տարբեր ծառայություններ է առաջարկում հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում իրականացվող գործառություններ։ HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև