«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը 15 տարեկան է

28.04.2011 11:30
«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը 15 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը մայիսի 1-ին 15 տարեկան կդառնա։ Քիչ չէ։ Այդքան տարի մենք ձեզ լուրեր ենք հաղորդում և փորձում ենք դա տարեցտարի ավելի ու ավելի լավ անել՝ տնտեսական տեղեկատվության շուկայում մնալով առաջինը։

Այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Անճանաչելիության աստիճան փոխվել է մեզ շրջապատող աշխարհը, ուշադրության համար ուժեղացած մրցակցությունը սրել է մեր ընթերցողների հանդեպ պատասխանատվության զգացումը։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում, ուր ենք գնում, ինչ արժեքներ ենք քարոզում, ինչի մասին ենք ցանկանում տեղեկացնել աշխարհին և ինչ է ուզում մեզ ասել աշխարհը։

Այս 15 տարիների ընթացքում մեկ տեղեկագիր թողարկող փոքր գործակալությունից հասել ենք մինչև տասը տեղեկատվական պրոդուկտ հրապարակող, մի քանի մասնագիտացված Ինտերնետ ռեսուրսներ ունեցող (մասնավորապես teleсom.arka.am; armbanks.am; bonds.am; anticrisis.am), առաջատար լրատվամիջոց հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանում և կովկասյան տարածաշրջանում առաջին լրատվական ագրեգատորի՝ Mediagid.am-ի նախաձեռնողն ենք եղել։

Բացի այդ, «ԱՌԿԱ» գործակալությունն իր հաճախորդներին առաջարկում է լրացուցիչ ծառայությունների փաթեթ՝ տեղեկատվության ուղեկցությամբ և իմիջային միջոցառումների կազմակերպմամբ, կանոնավոր կերպով հանդես գալիս որպես բազմաթիվ միջազգային համաժողովների, քննարկումների և ցուցահանդեսների տեղեկատվական հովանավոր։

Ըստ 2000թ.-ի արդյունքների, «ԱՌԿԱ» գործակալությունը Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն է ճանաչվել։ Իսկ 2002-2003թթ.-ին Business Initiative Directions միջազգային կազմակերպությունը  «ԱՌԿԱ» գործակալությանն արժանի է համարել «Gold» կատեգորիայում որակի «Միջազգային աստղ» մրցանակ (International Star Award for Quality) շնորհել։

Մենք հասկանում ենք, որ ժամանակակից աշխարհում, որտեղ թագավորում են ժամանակակից բարձր տեխնոլոգիաները, աներևակայելի հնարավորություններ են բացվում, իսկ տեղեկատվությունը որակապես այլ արժեք է ձեռք բերում իր սպառողի համար, ով արդեն օժտված է այլ պահանջներով և ցանկություններով։

Մեզ համար տեղեկատվությունը գործարարություն է, որը մենք ձգտում են ավելի լավ և որակյալ անել։ Մենք ցանկանում ենք նախընտրելի մնալ մեր բաժանորդների համար, ովքեր ողջ այս տարիների ընթացքում մեզ հետ են եղել, ինչպես նաև նրանց համար, ովքեր դեռ նոր են պատրաստվում միանալ մեզ։

Մենք շնորհակալ ենք բոլոր մեր ընթերցողներին, հաճախորդներին, գործընկերներին և ընկերներին աջակցության, ըմբռնման և պարզապես նրանց ընտրության համար, որը նրանք արեցին հօգուտ մեզ 15 տարի առաջ, և հուսով ենք, որ չեն սխալվել։

Շնորհակալ ենք, բարեկամներ։

Հարգանքներով՝ «ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև