Ամերիաբանկը նոր վճարային քարտ է առաջարկում իրավաբանական անձանց

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն իրավաբանական անձանց նոր վճարային քարտ է ներկայացնում, որը Հայաստանի բոլոր մաքսային կետերում անկանխիկ մաքսային վճարումների իրականացման հնարավորություն կտա, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Ամերիաբանկն իրավաբանական անձանց է ներկայացնում նոր վճարային քարտ` Հայաստանի բոլոր մաքսային կետերում անկանխիկ մաքսային վճարումների իրականացման հնարավորությամբ: Այս ժամանակակից ֆինանսական գործիքը նպատակ ունի դարձնել հաճախորդների գործունեությունն առավել հարմարավետ և տնտեսել նրանց ժամանակը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ներմուծող ընկերությունների և մաքսազերծման ծառայություններ տրամադրող կազմակերպությունների համար հատուկ մշակված և ներդրված այս քարտը համալրում է Բանկի կողմից առաջարկվող վճարային քարտերի լայն տեսականին և ստեղծում ևս մեկ նոր հնարավորություն օգտվել անկանխիկ վճարումների հարմարավետությունից և անվտանգությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ձեռք բերելով Մաքսային քարտը` հաճախորդը հնարավորություն է ստանում օգտվել քարտի սպասարկման հատուկ արտոնյալ պայմաններից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև քարտին կից վարկային գծի ստացման մի շարք առավելություններից: Բանկում 3 ամսից ավել սպասարկված իրավաբանական անձ հաճախորդների համար քարտի սպասարկումն անվճար է, քարտին կից վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատվածին հաջորդող առաջին ամսվա համար սահմանված է ցածր տարեկան տոկոսադրույք, վարկային գիծը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով, գծի ապահովվածություն է հանդես գալիս դրամական միջոցների շրջանառությունը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկի» Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը՝ Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը. –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img