ՀՀ ԿԲ-ի, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների փողի զանգվածը մարտին ավելացել է 3,5%-ով՝ հասնելով 925,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների փողի զանգվածը 2011թ.-ի մարտին, փետրվարի համեմատ, ավելացել է 3,5 տոկոսով՝ հասնելով 925,9 մլրդ դրամի, նշվում է ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում:

Տեղեկատվության համաձայն, շրջանառության մեջ գտնվող ՀՀ կանխիկ դրամը մարտի վերջի դրությամբ կազմել է 278,2 մլրդ դրամ՝ փետրվարի համեմատ ավելանալով 0,6 տոկոսով: Միաժամանակ կանխիկ դրամը կազմում է փողի զանգվածի 30 տոկոսը:

Փողի զանգվածի այլ բաղադրիչներն են ժամկետային ավանդները, ցպահանջ ավանդներն ու արտարժույթով իրականացված ավանդները, որոնք կազմում են փողի զանգվածի համապատասխանաբար 11.2, 13.7 և 45,1 տոկոսը:

Ժամկետային ավանդները մարտին, փետրվարի համեմատ, ավելացել են 0,6 տոկոսով և կազմել 103,2 մլրդ դրամ, ցպահանջ ավանդներն ավելացել են 7,5 տոկոսով՝ հասնելով 126,9 մլրդ դրամի, իսկ արտարժույթով իրականացված ավանդները՝ 4,6 տոկոսով՝ հասնելով 418.7 մլրդ դրամի: (1 դոլարը 372,35 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img