Հայաստանում փոխանցումների ծավալը I եռամսյակում ավելացել է 25%

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2011 թ.-ի առաջին եռամսյակում Հայաստան իրականացված փոխանցումների ծավալը 25 տոկոսով գերազանցել է 2010 թ.-ի նույն ցուցանիշը, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Մաքուր հոսքի ցուցանիշով աճը կազմել է 35 տոկոս», – հինգշաբթի հայկական բանկերի նախագահների և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին ասաց Ջավադյանը:

Նման միտումը դրական համարելով՝ Ջավադյանը վստահություն հայտնեց, որ 2011 թ.-ին Հայաստանում կհաջողվի պահպանել ոչ միայն կայուն մակրոտնտեսական իրավիճակը, այլև գրանցել բավականին լուրջ և լավ ցուցանիշներ ֆինանսական համակարգում:

ԿԲ տվյալների համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգի միջոցով այս տարվա հունվար-փետրվարին ֆիզիկական անձանց անունով ստացվել է շուրջ 195,3 մլն դրամական միջոց: Հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների մաքուր հոսքը կազմել է ավելի քան 98,6 մլն դոլար՝ 2010 թ.-ի հունվար-փետրվարի շուրջ 74,2 մլն դոլարի համեմատ (32,8 տոկոսանոց աճ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img