Հայկական բանկերի վարկային պորտֆելը վերջին երեք ամսվա ընթացքում աճել է 94 մլրդ դրամով. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի.  /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի վարկային պորտֆելը վերջին երեք ամսվա ընթացքում աճել է 94 մլրդ դրամով, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Վերջին երեք ամիսների ընթացքում մենք վարկային ռեսուրսների աննախադեպ աճ ենք գրանցել։ Ավելի շատ վարկեր են տրվել (ըստ ծավալի), սակայն պորտֆելի աճը կազմել է 94 մլրդ դրամ»,- ասաց նա հինգշաբթի լրագրողներին հայկական բանկերի ղեկավարների և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման արդյունքում։

Համեմատելով նախորդ տարվա ցուցանիշները՝ Ջավադյանը նշեց, որ աճի այդ ցուցանիշը կազմում եր 34 մլրդ դրամ։

«Սա բանկային համակարգի բավականին լուրջ ներդրում է Հայաստանի բանկային համակարգի հետագա զարգացման գործում»,- ընդգծեց նա։

Հայաստանի բանկային համակարգի վարկային ավանդների ծավալն ընթացիկ տարվա մարտի 31-ի դրությամբ, «ԱՌԿԱ» գործակալության՝ 2011 թվականի առաջին եռամսյակում բանկերի հրապարակած միջանկյալ հաշվատվությունների հիման վրա կազմած տվյալներով, կազմել է շուրջ 995,2 մլրդ դրամ՝ տարեսկզբի 915,7 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 8,7 տոկոս)։ ($1 – 371,18 դրամ է):  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img