Հայկական բանկերի ներգրաված ավանդների ծավալը մարտին աճել է 4,9%

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական առևտրային բանկերը մարտին ներգրավել են մոտ 754,9 մլրդ դրամի ավանդներ, ինչը  4,9 տոկոսով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից։

Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվությունում, ռեզիդենտների ավանդները մարտին դրամով և արտարժույթով կազմել են 629,4 մլրդ դրամ (ներգրավված ավանդների ընդհանուր գումարի 83,4 տոկոսը), իսկ ոչ ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդները կազմել են 125,4 մլրդ դրամ կամ ընդհանուր ավանդների 16,6 տոկոսը։

Հարկ է նշել, որ ռեզիդենտները մարտին նախընտրել են արտարժույթով ավանդներ ներդնել։

Ասյպիսով, մարտի վերջին արտարժույթով ավանդների ծավալը կազմել է 412,8 մլրդ (ռեզիդենտների բոլոր ներգրաված ավանդների 65,6 տոկոսը), ինչն ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից 5,3 տոկոսով։ Համապատասխանաբար` դրամով ռեզիդենտները մարտին ներդրել են 216,6 մլրդ դրամ (ռեզիդենտների բոլոր ներգրաված ավանդների 34,4 տոկոսը), ինչն ավելի է փետրվարի ցուցանիշից 3 տոկոսով։

Միաժամանակ ոչ ռեզիդենտները նախընտրել են նաև 117,4 մլրդ դրամի իրենց դրամական միջոցները ներդնել արտարժութային դեպոզիտներում, իսկ 7,9 մլրդ դրամը՝ դրամային ավանդներում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img