Առէկսիմբանկի և MasterCard International-ի կողմից հայտարարված երկու ակցիաների հաղթողներին մրցանակներ են հանձնվել

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» և MasterCard International միջազգային վճարային համակարգի կողմից անցկացված երկու ակցիաների հաղթողներին ուրբաթ մրցանակներ են հանձնվել:

«Առաջին ակցիան անցկացվել է 2010 թ.-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2011 թ.-ի մարտի 31-ը բանկի ամենաակտիվ քարտապանների շրջանում, ովքեր օգտվում են MasterCard պլաստիկ քարտերից», – տեղեկացրել է լրագրողներին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» Հաճախորդների բազայի զարգացման և մարքեթինգի ծառայության ղեկավար Արմեն Կարա-Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այս ակցիան բանկի հաճախորդների լոյալության բարձրացման նպատակ էր հետապնդում, ակցիայի հաղթողներ են դարձել վեց ամենաակտիվ քարտապանները:

«Հաղթողները ընտրվել են իրականացված գործարքների որակի և ծավալի չափորոշիչներով»,- ավելացրել է Կարա-Պողոսյանը:

Հաղթողները ստացել են 100-300 հազար դրամի չափով դրամական պարգևատրություն: Իսկ ամենաակտիվ քարտապանը MasterCard International-ի կողմից արժանացել է հատուկ մրցանակի՝ երկու անձի համար ուղեգիր դեպի Իտալիա:

Ինչպես նշել է Կարա-Պողոսյանը, երկրորդ ակցիան տոնական էր և անցկացվում էր մարտի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Այս ակցիայի շրջանակներում բանկը կանանց տրամադրել է MasterCard միջազգային պլաստիկ քարտեր 70 տոկոսանոց զեղչով, երկու տարվա ժամկետով և առանց նվազող մնացորդով:

MasterCard միջազգային պլաստիկ քարտի միջոցով նշված ժամանակահատվածում ամենաշատ գնումների դիմաց վճարած 150 կանանց շրջանում վիճակահանության միջոցով հաղթող է ընտրվել Սյուզաննա Հակոբյանը: Նրան տրամադրվել է երկու հոգու համար նախատեսված ուղեգիր դեպի Լոնդոն՝ մայիսի 28-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսերով:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է ռուսական «Գազպրոմբանկը» (ԲԲԸ):

Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարային համակարգերի սկզբունքային անդամ է;

2007 թ.-ից դարձել է «ArCa» վճարային համակարգի անդամ էկվայրինգի գծով: (1 դոլարը 370,18 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img