Գնաճը Հայաստանում ապրիլին սահմանվել է 8,9% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա ապրիլին գնաճը, Հայաստանում 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 8,9 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքի գների 14,5 տոկոսանոց (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) և ոչ պարենային ապրանքի գների 2,8 տոկոսանոց աճով, հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ապրիլինմ, 2010 թվականի ապրիլի համեմատ, ծառայությունների ոլորտի սակագները բարձրացել են 2,3 տոկոսով:

Պարենային գների ինդեքսը 2011 թվականի հունվար-ապրիլին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 110,5 տոկոս, ընդ որում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գներն աճել են 115 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 103,3 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝  106,2 տոկոսով։

Հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 1,2 տոկոս, ինչը 0,17 տ.կ.-ով բարձր է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (1,03 տոկոս)։

Միաժամանակ 2011 թվականի ապրիլին, մարտի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 99,8 տոկոս։ Հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գները կրճատվել են 0,5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինն աճել են 0,5 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագներն անփոփոխ են մնացել նախորդ ամսվա համեմատ:

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, ապրիլին մարտի համեմատ, երկրի հետազոտվող 8 քաղաքներում սպառողական գները կրճատվել են 0,8-0,1 տոկոսով, մյուս երկուսում աճել են 0,2 տոկոսով, իսկ մեկում մնացել են անփոփոխ: Միաժամանակ, մայրաքաղաքում հաշվետու ժամանակահատվածում սպառողական գները կրճատվել են 0,3 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն՝ 2011 թ.-ին Հայաստանում գնաճը ծրագրված էր 4 տոկոսի մակարդակում ((±1,5%):-0-

2011 թվականի ապրիլ
2011 թ.ապրիլ 2010 թ. դեկտեմբերի նկատմամբ 2011 թ. ապրիլ 2010 թ. ապրիլ 2011 թ. հունվար-ապրիլ 2010 թ.հունվար-ապրիլի նկատմամբ 2011 թ. ապրիլ 2011 թ. մարտի նկատմամբ
Սպառողական գների ինդեքս

ընդամենը

105.0 108.9 110.5 99.8
Սպառողական ապրանքներ 105.9 111.8 111.7 99.7
Պարենային ապրանքներ 108.0 115.9 116.0 99.4
Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ 100.1 100.5 100.4 100
Ոչ պարենային ապրանքներ 101.5 102.8 102.3 100.5
Ծառայություններ 102.4 102.3 103.9 100

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img