ՀՀ ԿԲ նախագահը շնորհավորել է «ԱՌԿԱ» գործակալությանը 15-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորել է «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովին գործակալության 15-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

«Հարգելի պարոն Պետրոսով, սրտանց շնորհավորում եմ Ձեզ «ԱՌԿԱ» լրատվական գործակալության 15-ամյակի կապակցությամբ: Տեղեկատվական դաշտում գործակալության 15-ամյա հաջող գործունեությունը վկայում է, որ ճշգրիտ և օպերատիվ տեղեկատվությունն իր ուրույն արժեքն ունի մեր երկրում: Մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություներ ձեր մասնագիտական գործի մեջ», – նշել է ՀՀ ԿԲ նախագահը՝ «ԱՌԿԱ» գործակալությանը մաղթելով բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img