Վարչապետը «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրենին պարգևատրել է հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը երկուշաբթի «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

ՀՀ կառավարության նախագահի որոշմամբ՝ մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա և «ԱՌԿԱ» լրատվական գործակալության հիմնադրման 15-ամյա հոբելյանի առթիվ ու տնտեսության զարգացմանը վերաբերող հարցերի համակողմանի լուսաբանման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

«Ես կարծում եմ, որ այս մեծ պարգևը մեր ողջ կոլեկտիվի վաստակն է, այն մեր հետագա գործունեության կանխավճարը կդառնա։ Մենք շարունակելու ենք աշխատել տնտեսական լրագրության ասպարեզում, նոր արտադրանք ստեղծել և համապատասխանել այն չափանիշներին, որոնք պետք է ունենա նորմալ, որակյալ տնտեսական լրագրությունը»,- մեդալի հանձնման արարողության ժամանակ ասաց Պետրոսովը։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։ Գործակալության պրոֆեսիոնալ սկզբունքը տեղեկատվության հավաստիությունն ու օպերատիվությունն է։

2000թ.-ի արդյունքներով, «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն:

2002-2003թթ. Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը արժանի համարեց պարգևատրել Որակի համար Միջազգային Աստղ (International Star Award for Quality) մրցանակով՝ Gold կատեգորիայում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img