ՎՏԲ Բանկ Հայաստանի ղեկավարը վստահ է, որ «ԱՌԿԱ» գործակալությունը կկարողանա պահպանել առաջնային գծերը Հայաստանի տեղեկատվական դաշտում

02.05.2011 16:01
ՎՏԲ Բանկ Հայաստանի ղեկավարը վստահ է, որ «ԱՌԿԱ» գործակալությունը կկարողանա պահպանել առաջնային գծերը Հայաստանի տեղեկատվական դաշտում

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Բանկ Հայաստանի տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը շնորհավորանք է ուղարկել «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովին՝ գործակալության 15-ամյա հոբելյանի կապակցությամբ։

«Անկեղծորեն և հաճույքով շնորհավորում եմ Ձեզ, «ԱՌԿԱ» գործակալության ողջ կոլեկտիվին նշանակալից տարեթվի՝ գործակալության Ծննդյան օրվա և հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ»,- ասվում է բանկի ղեկավարի շնորհավորական ուղերձում։

«Վստահ եմ, որ Ձեր գլխավորած արհեստավարժների թիմը, որն այս ոչ դյուրին 15 տարիների ընթացքում աճել և ամրապնդվել է անսպառ եռանդի և էնտուզիազմի, լրագրության ասպարեզում անձնազոհ աշխատանքի պատրաստակամության շնորհիվ, կկարողանա պահպանել առաջնային գծերը Հայաստանի տեղեկատվական դաշտում, ավելի բարձր միջազգային ճանաչման և հեղինակության հասնել»,- նշել է Օվսյաննիկովը։

Նա ընդգծել է, որ փոխգործակցության բոլոր տարիների ընթացքում ՎՏԲ Բանկ Հայաստանը և «ԱՌԿԱ»-ն համատեղ ու ակնառու կերպով հանրությանը  ցուցադրել են օբյեկտիվության օրինակներ՝ փոխարենը արժանիորեն ստանալով վստահության և հավատարմության քվոտաներ։

«Շնորհավոր Ձեր ծննդյան օրը, մեր հարգելի ընկերներ և հուսալի գործընկերներ՝ տնտեսական լրագրության «շնաձկներ»։ Երջանկություն Ձեզ, խաղաղություն, հաջողություններ, նոր ձեռքբերումներ և նորանոր նվաճված բարձունքներ։ Լավագույն մաղթանքներով՝ Վալերի Օվսյաննիկով»,- ասվում է ՎՏԲ Բանկ Հայաստանի ղեկավարի ուղերձում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև