ՀՀ վարչապետը «ԱՌԿԱ» գործակալությանը շնորհավորել է 15-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է «ԱՌԿԱ» լրատվական գործակալության ողջ անձնակազմին գործակալության ստեղծման 15-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով նրա մասնագիտական բարձր որակները և լուրջ վերլուծական կարողությունները, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության 15-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում:

«Սրտանց շնորհավորում եմ «ԱՌԿԱ» լրատվական գործակալության ողջ անձնակազմին՝ գործակալության ստեղծման 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Տնտեսական լրագրությունը ժուռնալիստիկայի ամենապատասխանատու ու բարդ ճյուղերից է: Ձեզ պատիվ է բերում իրողությունը, որ խիզախել եք ուշադրության կենտրոնում պահել տնտեսության զարգացումներն ու ֆինանսական ոլորտը և կարողացել եք աչքի ընկնել մասնագիտական բարձր որակներով, լուրջ վերլուծական կարողություններով և օպերատիվությամբ», – նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

«Ուրախալի է, որ դուք այսօր էլ, հավատարիմ մնալով ձեր ավանդույթներին, շարունակում եք շարժվել նորարարությունների ճանապարհով: Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք և ստեղծագործական նորանոր հաջողություներ», – նշվում է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img