«ԱՌԿԱ» գործակալությունն արժանապատվորեն է կատարում առաջատար գործակալության իր առաքելությունը տնտեսագիտական լրագրության տարածքում

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի.  /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը, հայկական տնտեսագիտության ազատականացման յուրօրինակ պատմագիր և վկա լինելով, իր գործունեության 15 տարիների ընթացքում կարևոր ավանդ է ներդրել հասարակության բազմակողմանի և լիարժեք տեղեկացման գործում, ասվում է Կոնվերսբանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի՝ «ԱՌԿԱ» գործակալության 15-ամյա հոբելյանի կապակցությամբ գործակալությանն ուղղված շնորհավորական խոսքում։

«Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ «ԱՌԿԱ» գործակալությունը 15 տարի անընդմեջ տեղեկության հավաստի և հուսալի աղբյուր է եղել ոչ միայն տեղի, այլ նաև օտարերկրյա ընթերցողի համար»,- ասել է Դավթյանը։

Բանկիրն ընդգծել է, որ գործակալության միջազգային հասանելիությանը բազմաթիվ հարցերում նպաստել է, որ գործակալությունը Հայաստանի առցանց շուկայում խոշոր խաղացողի դիրք զբաղեցնի և ստեղծի Armbanks.am, Arka-Telecom, Anticrisis.am, Bonds.am պորտալները։

«Կրկին շնորհավորելով գործակալությանը՝ մաղթում ենք «ԱՌԿԱ»-ի խմբագրական անձնակազմին ուժ և էներգիա, նորանոր հաջողություններ և ստեղծագործական թռիչք՝ հետագայում ևս ապագա հոբելյանների ուրախությունը սեփական ընթերցողների հետ զգալու համար»,- ասել է Դավթյանը։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։ Գործակալության պրոֆեսիոնալ սկզբունքը տեղեկատվության հավաստիությունն ու օպերատիվությունն է։

2000թ.-ի արդյունքներով, «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն:

2002-2003թթ. Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը արժանի համարեց պարգևատրել Որակի համար Միջազգային Աստղ (International Star Award for Quality) մրցանակով՝ Gold կատեգորիայում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img