Հայաստանում գրանցված ավտոմեքենաների շուրջ 85 %-ն ԱՊՊԱ պոլիսներ ունի

03.05.2011 13:45
Հայաստանում գրանցված ավտոմեքենաների շուրջ 85 %-ն ԱՊՊԱ պոլիսներ ունի

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի.  /ԱՌԿԱ/. Հայաստանում գրանցված ավտոմեքենաների մոտ 85 տոկոսը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հստակեցված տվյալներով, ԱՊՊԱ պոլիսներ ունի, «ԱՌԿԱ» գորածակալությանը հայտնեց Բյուրոյի PR-մենեջեր Արմինե Հակոբյանը։

«Ապրիլի 25-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագրերի ընդհանուր թիվը մոտ 412 հազար է կազմում»,- ասաց նա։

Հակոբյանը նշեց նաև, որ պայմանագրերի ընդհանուր թվում ընդգրկված են նաև «ժամանակավոր ներմուծում» և «տարանցիկ փոխադրում» ռեժիմներով երկիր ներմուծված ավտոմեքենաների ԱՊՊԱ պոլիսները։

Ինչպես ավելի վաղ նշել էր Հակոբյանը, ապահովագրավճարների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 11,2 մլրդ դրամ, փաստացի վճարված փոխհատուցումների ծավալը՝ 925,2 մլն դրամ, իսկ դիտարկման ընթացքում են փոխհատուցումները ևս 631,7 մլն դրամի փոխհատուցումների փաստաթղթեր։

Հայաստանի ապահովագրական ընկերությունները հաշվետու ժամանակահատվածում ՃՏՊ-ների մասին 9884 զանգեր են ստացել, իսկ գրավոր դիմումների թիվը կազմել է 5929։

Հայաստանում հունվարի մեկից ուժի մեջ է մտել «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործմանը հետևող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը։ Հանրապետությունում հաշվարկվում է մոտ 430 հազար ավտոմեքենա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև