Գնաճը Հայաստանում 2011 թվականի ավարտին 5,5-5,7% կկազմի. ԿԲ

03.05.2011 14:36
Գնաճը Հայաստանում 2011 թվականի ավարտին 5,5-5,7% կկազմի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի.  /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն, ընթացիկ տարվա վերջին գնաճը Հայաստանում կկազմի 5,5-5,7 տոկոս, ինչը գերազանցում է 4% (±1,5%) 12-ամսյա նպատակային ցուցանիշը, ասվում է 2011 թվականի առաջին եռամսյակի ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրում։

Ծրագրի համաձայն, գնաճի կանխատեսվող մոդելի հիմքում ըստ տարբեր ապրանքախմբերի դրված է ձևավորված շուկայական տոկոսադրույքների ներկայիս մակարդակի պահպանման վարկածը, իսկ դա նշանակում է, որ գնահատվել են գնաճի հնարավոր զարգացումները ներկայիս պահպանողական դրամավարկային քաղաքականության շարունակման պայմաններում։

Միաժամանակ, ինչպես նշվում է ԿԲ ծրագրում, երրորդ եռամսյակից սկսած, նշված ցնցումների մարման պայմաններում, գնաճի տեմպերը կնվազեն, և տարեվերջին կանխատեսվող գնաճի կենտրոնական արժեքը կկազմի 5,3 տոկոս, ինչը բարձր կլինի 4±1,5% ցուցանիշով 12-ամյա գնաճից։

Կենտրոնական բանկում կարծում են նաև, որ առկա անորոշությունների պայմաններում բարձր է նաև կանխատեսվող կենտրոնական արժեքից (4 տոկոս) գնաճի շեղման (41-տոկոսանոց) հավանականությունը։ Նկատի ունենալով վերոնշյալը՝ ԿԲ համաձայն, 12-ամսյա գնաճը Հայաստանում տարեվերջին կգտնվի 5,5-5,7 տոկոսի սահմաններում։ -0-

Գնաճային միջակայք

Գնաճի գտնվելու հավանականությունը միջակայքում

2011թ. II եռամսյակ

2011թ. IV եռամսյակ

< 3,0%

0,00%

1,4%

3,0 – 4,0%

0,00%

7,1%

4,0 – 5,5%

0,00%

31,0%

5,5 – 7,5%

0,04%

40,9%

7,5 – 9,5%

41,4%

16,5%

9,5%<

53,9%

2,6%


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև