Ապրիլին հայկական դրամը դոլարի նկատմամբ 1,5%-ով արժեզրկվել է

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի.  /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական և արտարժույթի շուկաներում ապրիլին, մարտի համեմատ, արձանագրվել է գների նվազում և հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի բարձրացում ԱՄՆ դոլարի նկատմամբ, համապատասխանաբար, 0,2 և 1,5 տոկոսով։

Դա են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալները։

Միաժամանակ ապրիլին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 5 տոկոսանոց աճն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 3,7 տոկոս բարձրացումով։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ սպառողական գների և հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի աճ է գրանցվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, համապատասխանաբար, 4,9 և 3,7 տոկոսով։

Ապրիլին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 373,82 դրամ, ինչը 5,2 տոկոսով ցածր է նախորդ տարվա մարտի համապատասխան ցուցանիշից։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img