ՀՀ ԿԲ-ն հաստատել է 2011թ. II եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը

04.05.2011 15:19
ՀՀ ԿԲ-ն հաստատել է 2011թ. II եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է 2011թ. երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Փետրվարին հաստատված առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ 2011 թ.-ին նախատեսվում է 4,1-5,7 տոկոսանոց տնտեսական աճ: Շինարարության ոլորտում կանխատեսվում էր 2,4 տոկոսանոց փոքր աճ ավելացված արժեքով, որը պայմանավորված է էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի ոլորտներում շինարարական աշխատանքների ծավալի ավելացմամբ:

Ծառայությունների ոլորտում ԿԲ-ն կանխատեսում էր 3,5-5,5 տոկոսանոց աճ գերազանցապես պետական և մասնավոր ծախսերի ավելացման հաշվին, իսկ գյուղատնտեսության ոլորտում՝ 7,9 տոկոսանոց աճ անասնաբուծության և բուսաբուծության ոլորտում աճի հաշվին:

Միաժամանակ Հայաստանում գնաճը, ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն, 2011 թ.-ի վերջին կկազմի 5,5-7,5 տոկոս, ինչը գերազանցում է 4 տոկոսանոց նպատակային 12-ամսյա ցուցանիշը (±1,5%):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև