Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գինն ընթացիկ շաբաթ կախված կլինի Տրիշեի մեկնաբանություններից

04.05.2011 19:05
Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գինն ընթացիկ շաբաթ կախված կլինի Տրիշեի մեկնաբանություններից

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Ոսկին կրկին թանկացավ նախորդ շաբաթվա ընթացքում: Դեղին մետաղի գինը մեկ տրոյական ունցիայի դիմաց աճեց 3,83%-ով՝ հասնելով 1563,30 ԱՄՆ դոլարի:

Դրա պատճառ դարձան, նախևառաջ, տոկոսադրույքների վերաբերյալ ԱՄՆ FOMC որոշման ֆոնի ներքո նվազող դոլարը և Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեռնանկեի մամուլի ասուլիսը։ Երկրորդ, գնաճային ուժեղացող ճնշումը եվրագոտում, որտեղ սպառողական գնաճի նախնական տեմպերն ապրիլի ընթացքում տարեկան արտահայտմամբ կազմել են 2,8 տոկոս՝ մարտին գրանցված 2,7 տոկոսի դիմաց։ Երրորդ, ԱՄՆ իրական ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսման վերանայումն այս տարի ԱՄՆ ԴՊՀ կողմից 3,4-3,9 տոկոսից մինչև 3,1-3,3 տոկոս։ Այս իրադարձությունների ֆոնին թանկարժեք մետաղի գինը հասավ ռեկորդային առավելագույն նոր արժեքի՝ 1569 ԱՄՆ դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։

ԴՊՀ-ի հիմնական տոկոսադրույքը, ինչպես և ակնկալվում էր, մնացել է անփոփոխ 0-0,25 տոկոսի միջակայքում։ ԴՊՀ-ի ուղեկցող հայտարարությունում ասվել է, որ տնտեսությունը վերականգնվում է դանդաղ տեմպերով։ Գնաճի մակարդակի բարձրացումը պայմանավորված է էներգակիրների և այլ հումքային ապրանքների ավելի բարձր գներով և, հետևաբար, ժամանակավոր բնույթ կկրի, իսկ քանակային մեղմացման ծրագիրը կավարտվի հունիսին, ինչպես ծրագրվել է ավելի վաղ։ Պարոն Բեռնանկեի հոռետեսական մեկնաբանությունները դրդել են շուկայի մասնակիցներին թանկարժեք մետաղի գնմանը որպես ակտիվ։

Հաջորդ շաբաթ ոսկու գինը կորոշվի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությամբ, ինչպես նաև արաբական աշխարհի իրադարձություններով և նավթի գնանշումով։ Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԵԿԲ տոկոսադրույքի մասով մայիսի 5-ին կայանալիք հերթական նիստը։ Նիստից հետ տեղի կունենա եվրոպական կարգավորիչի նախագահ պարոն Տրիշեի ավանդական մամուլի ասուլիսը։ ԱՄՆ-ի նորություններից հարկ է առանձնացնել ապրիլին ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի փոփոխման տվյալների հրապարակումը։

Ժան Կլոդ Տրիշեի՝ սպառողական գնաճի արագացող տեմպերի ֆոնին ներքո տոկոսադրույքների հետագա աճի հնարավորությունների վերաբերյալ դրական մեկնաբանությունների դեպքում դեղին մետաղի գնանշումները կարող են աճի լրացուցիչ ազդակ ստանալ։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջաններում դիմադրության մակարդակ կարող է դառնալ 1595 ԱՄՆ դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։

Սակայն ԱՄՆ-ից մակրոտնտեսական դրական տվյալների հրապարակման և առաջիկա նիստերում Թրիշեի կողմից տոկոսադրույքի բարձրացման ակնկարկների բացակայության դեպքում ԱՄՆ դոլարը լրացուցիչ աջակցություն կստանա և ճնշում կգործադրի ոսկու վրա: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու համար աջակցության մակարդակ կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1510 ԱՄՆ դոլարի ցուցանիշը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 4,37%՝ հասնելով պղնձի մեկ ֆունտի դիմաց 4,191 ԱՄՆ դոլարի: Նվազման պատճառները մի քանիսն էին՝ առաջին, այս տարի ԱՄՆ իրական ՀՆԱ աճի տեմպերի հնարավոր դանդաղման մտահոգության ուժեղացումը։ Երկորդ, Մետաղի Լոնդոնյան բորսայում (LME) կարմիր մետաղի բորսային աճող պահուստները ողջ նախորդ շաբաթվա ընթացքում։

Չնայած պղնձի վերաբերյալ հետազոտական խմբի՝ ապրիլի 29-ին հրապարակված դրական հիմնարար տվյալներին, պղնձի գնանշումները շարունակում են ճնշում զգալ արտաքին գործոններից՝ շուկայի մասնակիցների ուժեղացող մտավախությունները Չինաստանում մոնետարային քաղաքականության հետագա խստացման առիթով, ինչպես նաև նավթի բարձր գները։

Պղնձի հետազոտական խմբի հաշվետվության համաձայն, տվյալ մետաղի նախնական համաշխարհային սպառումը 2011 թվականի հունվարին աճել է 4,86 տոկոսով մինչև 1641 հազար տոննա։ Նույն ժամանակահատվածում մետաղի արտադրությունը նվազել է 2,11 տոկոսով մինչև 1621 հազար տոննա։ Այսինքն, պղնձի 91 հազար տոննայի պրոֆիցիտը 2010 թվականի դեկտեմբերին ընթացիկ տարվա հունվարին փոխարինվել է 20 հազ տոննայի դիֆիցիտով։

11

Մեր կարծիքով, նավթի համաշխարհային գների կայունացման, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի ու ԱՄՆ ՀՆԱ վերաբերյալ շուկայի մասնակիցների լավատեսության վերականգնման դեպքում պղնձի գնանշումները կսկսեն աճել տվյալ ակտիվի համաշխարհային աճող պահանջարկի ֆոնի ներքո։

Առաջիկա շաբաթում պղնձի արժեքը կսահմանվի ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացվող տնտեսական լուրերով: Եթե իր ելույթում ԵԿԲ նախագահ Թրիշեն ակնարկի ապագայում տոկոսադրույքի աճը, իսկ ԱՄՆ զբաղվածության տվյալներն ապրիլի համար դրական լինեն, պղնձի գնանշումներն աճի լրացուցիչ ազդակ կստանան։

Սակայն եթե ԱՄՆ-ից ստացվեն մակրոտնտեսական բացասական տվյալներ, ապա պղնձի գնանշումը կարող է նվազել: Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշման ենթադրվող դիապազոնը կարող է լինել մեկ ֆունտի դիմաց  3,95–4,40 ԱՄՆ դոլարը:-0-Ն.Ա.

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև