«ԱՌԿԱ»-ն հեղինակավոր լրատվական գործակալություն է, որն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով. ԵԱՀԿ

05.05.2011 13:34
«ԱՌԿԱ»-ն հեղինակավոր լրատվական գործակալություն է, որն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով. ԵԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հեղինակավոր լրատվական գործակալություն է, որն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով, ասվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի շնորհավորական ուղերձում, որն ուղղված է «ԱՌԿԱ» գործակալությանը՝ 15-ամյա հոբելյանի կապակցությամբ։

«Այն տարիների ընթացքում, որ ես գտնվում եմ Հայաստանում որպես ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, ինչպես նաև ավելի՝ վաղ որպես Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից, ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել համոզվելու, որ «ԱՌԿԱ»-ն հեղինակավոր լրատվական գործակալություն է, որն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով, հատկապես տնտեսական լուրերի հաղորդման մասով, և ընդհանուր առմամբ՝ անաչառ և ժամանակակից տեղեկատվության առումով»,- նշել է Կապինոսը։

Հոբելյանի կապակցությամբ դեսպանը գործակալության բոլոր աշխատակիցներին մաղթել է պահպանել բարձր նշաձողին դրված պրոֆեսիոնալիզմը, զարգացնել գործունեությունը և ընդլայնել հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։ Գործակալության պրոֆեսիոնալ սկզբունքը տեղեկատվության հավաստիությունն ու օպերատիվությունն է։

2000թ.-ի արդյունքներով, «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն:

2002-2003թթ. Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը արժանի համարեց պարգևատրել Որակի համար Միջազգային Աստղ (International Star Award for Quality) մրցանակով՝ Gold կատեգորիայում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև