Հայաստանի բանկերի հաճախորդների բազան 2010 թ.-ին ավելացել է 0,2%` հասնելով մոտ 11 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկայի համակարգի հաճախորդների թիվը 2010 թ.-ի ընթացքում ավելացել է 0,2 տոկոսով կամ 2 հազար մարդով և կազմել է 1 137,8 հազար մարդ, նշվում է ՀՀ ԿԲ «Հայաստանի ֆինանսական համակարգ. զարգացում, կարգավորում և վերահսկողություն» զեկույցում:

Տեղեկատվության համաձայն՝ հաճախորդների բազայի կառուցվածքում 1 068 200-ը ֆիզիկական անձինք են և 69 200-ը՝ իրավաբանական անձինք:

2010 թ.-ի վերջին ընթացիկ և ժամկետային բանկային հաշիվների թիվն ավելացել է 17,1 տոկոսով և կազմել 1 804 հազար, որոնցից ֆիզիկական անձանց բաժին է հասել 1 669 հազարը, իրավաբանական անձանց՝ 135 հազարը:

Ինչպես նշվում է զեկույցում, 2010 թ.-ին ֆիզիկական անձանց բանկային հաշիվների թվի աճը գրանցվել է 17,2 տոկոս, իրավաբանական անձանց բանկային հաշիվներինը՝ 16 տոկոս:

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և 411 մասնաճյուղ: (1 դոլարը 372,79 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img