Հայկական հասարակությունը բարձր է գնահատում «ԱՌԿԱ» գործակալության 15-ամյա գործունեությունը. ՊրոԿրեդիտ բանկ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական հասարակությունը բարձր է գնահատում «ԱՌԿԱ» գործակալության 15-ամյա գործունեությունը, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության 15-ամյա հոբելյանի կապակցությամբ ՊրոԿրեդիտ բանկի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդի շնորհավորական ուղերձում:

«Համոզված ենք, որ «ԱՌԿԱ» գործակալության 15-ամյա գործունեությունը բարձր է գնահատվում հայկական հասարակության կողմից, ինչը դրական ազդեցություն կունենա նոր նախագծերի իրագործման վրա», – նշել է Հերցֆելդը:

Բանկի ղեկավարը շնորհավորել է գործակալությանն ու բոլոր աշխատակիցներին 15-ամյակի կապակցությամբ՝ ցանկանալով բարգավաճում և հաջողություններ նախատեսված բոլոր նպատակներին հասնելու գործում:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։ Գործակալության պրոֆեսիոնալ սկզբունքը տեղեկատվության հավաստիությունն ու օպերատիվությունն է։

2000թ.-ի արդյունքներով, «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն:

2002-2003թթ. Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը արժանի համարեց պարգևատրել Որակի համար Միջազգային Աստղ (International Star Award for Quality) մրցանակով՝ Gold կատեգորիայում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img