Դեպի Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն I կիսամյակում 326,7 մլն դոլար են կազմել՝ ավելանալով 24,9%

10.05.2011 16:14
Դեպի Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն I կիսամյակում 326,7 մլն դոլար են կազմել՝ ավելանալով 24,9%

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ընթացիկ տարվա հունվար-մարտին ստացվել է շուրջ 326,7 մլն դոլարի միջոց։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում տեղադրված՝ Կենտրոնական բանկի 2011թ.-ի ամենամսյա տեղեկագրում։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2010 թվականի հունվար-մարտի համեմատ այդ ցուցանիշն աճել է 24,9 տոկոսով կամ 65,1 մլն դոլարով։

Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը հունվար-մարտին կազմել է 161,2 միլիոն դոլար՝ 2010 թ.-ի հունվար-մարտին կատարված 138,6 մլն դոլարի համեմատ (16,3 տոկոսի աճ):

Հաշվետու ժամանակահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է ավելի քան 165,6 միլիոն դոլար՝ 2010թ.-ի առաջին եռամսյակում 123,1 միլիոն դոլարի համեմատ (34,5 տոկոսի աճ):

Միաժամանակ ընթացիկ տարվա հունվար-մարտին, ինչպես և  2010 թ.-ի նույն ժամանակահատվածում, ամենամեծ զուտ ներհոսքը գրանցվել է Ռուսաստանից (ավելի քան 172 միլիոն դոլար):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև