ՀՀ քաղաքացիները կկարողանան on-line ռեժիմով ստանալ իրենց վարկային պատմությունը

12.05.2011 16:07
ՀՀ քաղաքացիները կկարողանան on-line ռեժիմով ստանալ իրենց վարկային պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ACRA վարկային բյուրոն գործարկել է «Առցանց ինքնահարցում» ծառայությունը, որի միջոցով ֆիզիկական անձինք on-line ռեժիմով կկարողանան ստանալ իրենց վարկային պատմությունն ու «ACRA Score» սքորինգային գնահատականը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բյուրոյի մամուլի ծառայությունից:

«Զեկույցները ստանալու նպատակով ֆիզիկական անձինք պետք է այցելեն ACRA-ի գրասենյակ և ստանան մուտքային անուն և գաղտնաբառ, որոնցով ցանկացած վայրից ինտերնետի միջոցով հնարավոր է առցանց մուտք գործել «ACRA» համակարգ և ստանալ սեփական վարկային զեկույցը», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ծառայության վճարումը կատարվում է ArCa վիրտուալ կամ Mastercard քարտերով:

«Ֆիզիկական անձինք վարկային զեկույցում անհամապատասխանություններ տեսնելով՝ կարող են առցանց վիճարկել զեկույցի տվյալները և ճշգրտել դրանք», - նշվում է մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

ACRA-ն Հայաստանում առաջին մասնավոր վարկային բյուրոն է, որը հիմնադրվել է 2004 թ.-ին: Վարկային բյուրոյի հիմնական նպատակն է հավաքել, մշակել, կանոնավոր կերպով լիազորված հաստատություններին տրամադրել թարմացված տեղեկատվություն բանկերի և վարկային կազմակերպությունների մասին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև