ՀՀ բանկերում դրամային ավանդները 2011 թ. մարտին աճել են 3,1%՝ հասնելով 218,9 մլրդ դրամի

13.05.2011 15:42
ՀՀ  բանկերում դրամային ավանդները 2011 թ. մարտին աճել են 3,1%՝ հասնելով  218,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված դրամային ավանդները 2011 թվականի մարտին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 3,1 տոկոսով և 218,9 մլրդ դրամ կազմել, ասվում է ՀՀ կենտրոնական բանկի Դրամավարկային ցուցանիշների ամփոփագրում:

Հաշվետվության համաձայն՝ ներգրավված դրամային ավանդների ընդհանուր ծավալում ժամկետային ավանդները կազմել են 43,6 տոկոս և հունվարին հասել են 95,5  մլրդ դրամի: Ընդ որում, տվյալ ցուցանիշի աճը մարտին, փետրվարի համեմատ, 0,8 տոկոս է կազմել:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ներգրավված դրամային ավանդների ընդհանուր ծավալում ցպահանջ դրամային ավանդները կազմել են 56,4 տոկոս կամ շուրջ 123,5  մլրդ դրամ: Տվյալ ցուցանիշի աճը մարտին 4,9 տոկոս է կազմել:

Միաժամանակ արտարժույթով կատարված ավանդները մարտին ավելացել են 5,2 տոկոսով և մարտի վերջին կազմել 417 մլրդ դրամ:

2011 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ 411 մասնաճյուղերով։ ($1 – 372,92 դրամ է).–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև