Առէկսիմբանկի ինտերնետ-բանկինգն այսուհետ հասանելի է նաև բջջայինների միջոցով

13.05.2011 17:40
Առէկսիմբանկի ինտերնետ-բանկինգն այսուհետ հասանելի է նաև բջջայինների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ընդլայնում է իր կողմից տրամադրվող ինտերնետ-բանկինգի հնարավորություններն իր հաճախորդների համար, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Այժմ հաշիվը կարգավորումը կարելի է իրականացնել աշխարհի բոլոր կետերից ոչ միայն համակարգչային ցանցի, այլ նաև բջջային հեռախոսի միջոցով: Ծառայությունից կարելի է օգտվել ցանկացած բրաուզերից` այցելելով https://ic.ebank.areximbank.am/InternetBank/Mobile/ ինտերնետային կայքը», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ինտերնետ-բանկինգ ծառայությունը գործում է 2009 թվականի նոյեմբերից: Տվյալ ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվի քաղվածքները, վարկային և ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ և ավանդային գումարների հավելումներ:

«Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998 թվականին: Բանկի միակ բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկը» (ԲԲԸ): Բանկն ունի 15 մասնաճյուղ`6-ը Երևանում և 9-ը մարզերում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև