ՀՀ բանկերի վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց պարտքերը I եռամսյակում կազմել են 31,4%

16.05.2011 13:57
ՀՀ բանկերի վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց պարտքերը I եռամսյակում կազմել են 31,4%

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց փոխառու պարտքերի մասնաբաժինը 2011 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 31.4 տոկոս:

Բանկերի 2011 թ.-ի մարտի 31-ի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ բանկերի համախառն վարկային պորտֆելը (այդ թվում՝ հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները) կազմել են մոտ 1 003,7 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը՝ 314,7 մլրդ դրամ՝ առաջին եռամսյակի սկզբում գրանցված համապատասխանաբար 922,4 մլրդ դրամի և 297.7 մլրդր դրամի համեմատ:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարը, հունվա-մարտի տվյալների համաձայն, մնում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որի մասնաբաժինը վարկավորման ընդհանուր ծավալում կազմում է 18,8%: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համախառն վարկային պորտֆելում 54,5ը կամ 59,2 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վարկավորումն է (առաջին եռամսյակի սկզբին՝ 53,5 մրդ դրամ):

Ֆիզիկական անձանց վարկավորման ցուցանիշներով առաջատարներից են նաև ՎՏԲ-Հայաստան բանկը (35,2 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (շուրջ 25,5 մլրդ դրամ), Կոնվերսբանկը (24,9 միլիարդ դրամ) և Յունիբանկը (23,4 միլիարդ դրամ): Այս բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման տեսակարար կշիռը համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար, 36,13% , 32,33% և  57,04% և 31,83%:

2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ՝ 411  մասնաճյուղով: ($1 – 373,38 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև