ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը կազմել է 44 մլրդ դրամ՝ ավելանալով 14,12%-ով

17.05.2011 13:59
ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը կազմել է 44 մլրդ դրամ՝ ավելանալով 14,12%-ով

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը, 2011թ.-ի մարտի 31-ի դրությամբ, կազմել է 44 միլիարդ դրամ՝ 2011 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ավելանալով 5 439,4 միլիոն դրամով կամ 14,12%-ով:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն, ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարի դիրքում է Ազգային հիփոթեքային ընկերությունը: 2011թ.-ի մարտի վերջին կազմակերպության ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է շուրջ 8,3 միլիարդ դրամ: Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 18,96%:

Ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարների հնգյակում են հայտնվել Արեգակը՝ ավելի քան 7 միլիարդ դրամով (վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի 15,94%), Նորվիկը՝ ավելի քան 6,6 միլիարդ դրամով (15,08 տոկոս), «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը՝ շուրջ 3,6 միլիարդ դրամ (8,17 տոկոս) և Ֆինկան՝ 2,4 միլիարդ դրամով (5,54 տոկոս):

2011թ.-ի առաջին եռամսյակում կապիտալի աճի առավել բարձր տեմպեր են գրանցվել «Կամուրջ» ՈՒՎԿ-ի (3,3 անգամ), «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի (45,46 տոկոսով), «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ-ի մոտ (44,47 տոկոսով):

Միաժամանակ կանոնադրական կապիտալի մեծությամբ առաջատարի եռյակում են Ազգային հիփոթեքային ընկերությունը (8 միլիարդ դրամ), «Բնակարան երիտասարդներին» ընկերությունը (3,5 միլիարդ դրամ), «Արեգակ» կազմակերպությունը (3,4 միլիարդ դրամ):

2011թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 31 վարկային կազմակերպություն՝ 62 մասնաճյուղով: (1 դոլարը 373,66 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև