Մենք հպարտանում են Հայաստանում VISA-ի արդյունքներով

Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում Visa բիզնեսի զարգացման գծով մենեջեր Իրինա Կամխաձեի հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս եք գնահատում VISA-ի ներկայության մակարդակը հայկական շուկայում՝ համեմատած տարածաշրջանի այլ երկրների հետ:

Ի.Կամխաձե – Եթե համեմատենք Հայաստանի և նրա հարևանների ցուցանիշները, ապա  թողարկված VISA քարտերի թիվն այնքան էլ մեծ չէ, սակայն հատկանշական է, որ քարտային շուկայում ակտիվությունն աճում է, և դա առաջավոր ցուցանիշ է: Մենք շատ ենք հպարտանում մեր արդյունքներով Հայաստանում, և մեզ համար առաջնահերթ է ոչ այնքան քանակական աճը, որն, իհարկե, կարևոր է, որքան որակականը, այսինքն՝ Հայաստանում անկախնիկ վճարումների ծավալը, որը 2010 թ.-ի չորրորդ եռամսյակում, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 46 տոկոսով:

«ԱՌԿԱ» – Ինչպիսի՞ն է հայկական բանկերի շրջանառությունը VISA համակարգով, VISA-ի որքա՞ն քարտ է թողարկվել հայկական բանկերի կողմից:

Ի.Կամխաձե – Եթե խոսենք առևտրասպասարկման ձեռնարկությունների շրջանառության մասին, ապա 2010 թ.-ի չորրորդ եռամսյակի տվյալներով` աճը, 2009 թ.-ի նմանատիպ ցուցանիշների համեմատ, կազմել է 46 տոկոս, իսկ բանկերի մասնաճյուղերում կանխիկի ստացման ծավալի աճը կազմել է 37 տոկոս: VISA համակարգի հաճախորդ հանդիսացող հայկական բոլոր բանկերի կողմից թողարկված VISA քարտերի  ընդհանուր թվի աճը կազմել է 42 տոկոս:

«ԱՌԿԱ» – Ի՞նր նոր ապրանքներ է ծրագրում թողարկել VISA-ն Հայաստանում:

Ի.Կամխաձե – Նախկինի պես առաջնահերթ ուղղություն է անկանխիկ վճարումների զարգացումն ու առևտրային կետերի ավելացման խթանումը, որտեղ կարելի է վճարել VISA քարտերով: Ինչ վերաբերում է ապրանքներին, ապա կան մի շարք ուղղություններ, որոնցում մենք աշխատում ենք տարբեր բանկերի հետ, դրանք են VISA Gold, VISA Platinum և VISA Infinite բարձրակարգ ապրանքաշարի ավելացումը կամ դրանց զարգացման խթանումը, ինչպես նաև վարկային ապրանքների և կանխավճարային քարտերի զարգացումը, որոնք արդեն ներկայացված են հայկական շուկայում: Էլեկտրոնային կոմերցիան այն ուղղությունն է, որը մենք կցանկանայինք զարգացնել հայկական բանկերի հետ համատեղ: Հայաստանում մեր գործունեության հիմնական ուղղությունը չիպային տեխնոլոգիաների զարգացումն է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img