Հայկական բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկությունների վարկավորման ծավալը մարտին աճել է 6%-ով

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալն ընթացիկ տարվա մարտին աճել է 6 տոկոսով՝ փետրվարի համեմատ, և կազմել է շուրջ 576,9 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ 2011թ.-ի մարտի դրամավարկային ցուցանիշի ամփոփման մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ձեռնարկություններին տրամադրված դրամային վարկերի ծավալը մարտին, փետրվարի համեմատ, կրճատվել է 1,2 տոկոսով և կազմել 140,5 մրդ դրամ, իսկ արտարժույքով վարկերի ծավալն ավելացել է  8,5 տոկոսով և կազմել 436,4 մլրդ դրամ։

Հաշվետվության համաձայն՝ մասնավոր ձեռնարկություններին դրամով տրամադրած վարկերը, մարտին, փետրվարի համեմատ, կրճատվել են 0,4 տոկոսով՝ հասնելով 137,8 մլրդ դրամի, իսկ արտարժույթով տրամադրված վարկերն ավելացել են 8,4 տոկոսով՝ հասնելով 407,1 մլրդ դրամի:

Ընդ որում պետական ձեռնարկություններին դրամով տրամադրած վարկերը կրճատվել են 30,2 տոկոսով՝ կազմելով 2,8 մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրամադրած վարկերը  ավելացել են 10,8 տոկոսով և կազմել 29,2 մլրդ դրամ: ($1 – 373,74 դրամ)։ –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img