18.05.2011 12:00
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը ընթացիկ տարվա մարտին, փետրվարի համեմատ, ավելացել է 5,2 տոկոսով և կազմել շուրջ 63,7 մլրդ դրամ, նշվում է «2011 թ.-ի մարտի դրամավարկային ցուցանիշների ընդհանրացում» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում ժամկետային վարկերը կազմել են 98,3 տոկոս և մարտին հասել են շուրջ 62,6 մլրդ դրամի: Միաժամանակ այս ցուցանիշի աճը մարտին, փետրվարի համեմատ, կազմել է 5 տոկոս:
Հաշվետվության համաձայն՝ տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում 0,7 տոկոսանոց մասնաբաժին ունեցող դրամային ժամկետանց վարկերը կազմել են 453 մլն դրամ: Մարտին այս ցուցանիշի աճը կազմել է 29,4 տոկոս: (1 դոլարը 373,74 դրամ է)-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: