Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը մայիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայում աճել է 0,6 տոկոսով՝ հասնելով 374,78 դրամի: Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 13,4 մլն. ԱՄՆ դոլար, ինչը մոտ կրկնակի ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը ևս ավելացել է 0,58 տոկոսով և շաբաթ օրը՝ մայիսի 14-ին կազմել է 376,1 դրամ:

2

Հայաստանում դոլարի փոխարժեքը մնում է 370-380 դրամի սահմաններում, և, ամենայն հավանականությամբ, կձգտի դիապազոնի ամենաբարձր մակարդակին: Կենտրոնական բանկի ոսկի-արտարժութային պաշարների շարունակվող անկումը կամրապնդեն շուկայի մասնակիցների մտավախություններն այն կապակցությամբ, որ դոլարը Հայաստանում կարող է շարունակել իր չափավոր աճը: Իսկապես, ապրիլի տվյալների համաձայն՝ ՈԱՊ-ն նվազել է 3,19 տոկոսով՝ հասնելով 1765,3  մլն ԱՄՆ դոլարի:

Երկրորդը, Հայաստանում դոլարի արժեքին աջակցում է երկրում գնաճի բարձր տեմպերի ֆոնի ներքո (որը առաջին չորս ամսվա ընթացքում կազմել է 5,0 տոկոս) ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ բարձր պահանջարկը:

ՀՀ ԿԲ շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը կազմել է 8,18 մլն ԱՄՆ դոլար, ինչը 0,65 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Այս կապակցությամբ մեր գնահատականների համաձայն՝ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կլինի 373-379 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ հայկական արժութային շուկայում եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազեց 1,4%՝ հասնելով 1,4114-ի:

Շաբաթվա սկզբից դիրքերը վերականգնելու եվրոյի փորձերն պսակվեցին անհաջողությամբ: Պատճառը Հունաստանում և Պորտուգալիայում պարտքերի հետ կապված խնդիրների սրումն է: Կրակի վրա յուղ լցրեց Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը, որը հերթական անգամ նվազեցրեց Հունաստանի վարկային վարկանիշը՝ հասցնելով «В»-ի բացասական կանխատեսմամբ և տեղեկացրեց այն մասին, որ Պորտուգալիայի բանկերը, հնարավոր է, կառավարության լրացուցիչ աջակցության կարիքն ունենան:

Եվրոպական արժույթի վրա լրացուցիչ ճնշում էին գործադրում ապրանքահումքային շուկաներում անկում ապրող գները: Այս իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը ևս նվազել է 15 տոկոսով՝ հասնելով 539,37 դրամի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կորոշվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի եվրոպական երկրների ֆինանսների նախարարների հերթական հանդիպումը, որի օրակարգում կրկին Հունաստանի, Պորտուգալիայի և Իռլանդիայի պարտքերի հետ կապված իրավիճակն է: Մակրոտնտեսական վիճակագրությունից հարկավոր է նշել եվրագոտում սպառողական գների ապրիլյան համաթվի, ԱՄՆ-ում արդյունաբերության ոլորտի ապրիլյան տվյալների և ԱՄՆ-ի շուկայի անշարժ գույքի ոլորտի ապրիլյան թվերի հրապարակումը:

Եթե հաստատվեն սպասումներն այն մասին, թե Հունաստանին կպահանջվի լրացուցիչ 60 մլրդ եվրո և երկրի պարտքերի վերակառուցվածքավորումը լուրջ խնդիր դառնա, ապա եվրոյի գինը կշարունակի անկում ապրել: Այս շաբաթ եվրոյին որպես աջակցության մակարդակ կլինի 1,3800-ը:

Հաջորդ շաբաթ եվրոյին կարող են աջակցել եվրագոտում գնաճի մասին տվյալները, որոնք, ինչպես ակնկալվում է, ցույց կտան տարեկան կտրվածքով  սպառողական գների 2,8 տոկոսանոց աճ: Դիմադրության մակարդակ կարող է լինել 1,4350-ը: Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը ընթացիկ շաբաթ կգտնվի 520 – 550 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,45 տոկոսով՝ հասնելով 13,60 դրամի: Այս ամենը պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ եվրոպական ծայրամասային երկրներում պարտքային ճգնաժամի և ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսությունների աճի դանդաղեցման կապակցությամբ մտավախությունների խորացման ֆոնի ներքո:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուսական ռուբլու դինամիկան կախված կլինի FOREX շուկայում հիմնական արժույթների նկատմամբ ԱՄՆ դոլարի դինամիկայից: Համաշխարհային ֆինանսական շուկաներում անորոշության ավելացման ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի արժեքի աճի ակնկալվող շարունակությունը կարող է հանգեցնել գալիք շաբաթ ռուսական ռուբլու թուլացման շարունակությանը:

Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրվա ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,40-13,7 դրամի սահմաններում:–0–

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img