ՀՀ-ում իրավաբանական անձանց համար երկարաժամկետ ավանդների տոկոսադրույքները մարտին ավելացել են, իսկ ֆիզիկական անձանց համար՝ նվազել

19.05.2011 16:12
ՀՀ-ում իրավաբանական անձանց համար երկարաժամկետ ավանդների տոկոսադրույքները մարտին ավելացել են, իսկ ֆիզիկական անձանց համար՝ նվազել

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում իրավաբանական անձանց համար երկարաժամկետ ավանդների (մեկ տարուց ավելի ժամկետով) միջին տոկոսադրույքները մարտին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել են միջինը 0,4 տոկոսային կետով, ֆիզիկական անձանց համար նվազել են 0,85 տոկոսային կետով, նշվում է «2011 թ.-ի մարտի դրամավարկային ցուցանիշների ամփոփումը» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ:

Հաշվետվության համաձայն՝ իրավաբանական անձանց համար դրամով ավանդների միջին տոկոսադրույքն ավելացել է 0.6 տոկոսային կետով, արտարժույթով ավանդների համար՝ 0,2 տոկոսային կետով՝ միաժամանակ կազմելով համապատասխանաբար 10,8 և 7,6 տոկոս:

Միաժամանակ ֆիզիկական անձանց համար դրամով ավանդների միջին տոկոսադրույքը նվազել է 0,9 տոկոսային կետով, արտարժույթով ավանդների համար՝ 0,8 տոկոսային կետով՝ կազմելով համապատասխանաբար 10,7 և 7,4 տոկոս:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև