Համաշխարհային շուկաներ. ցորենի արժեքն աճում է եղանակային վատ պայմանների և եվրոյի դադարած անկման ֆոնի ներքո

20.05.2011 13:49
Համաշխարհային շուկաներ. ցորենի արժեքն աճում է եղանակային վատ պայմանների և եվրոյի դադարած անկման ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ հինգշաբթի՝ մայիսի 12-ից սկսած ցորենի գինը համաշխարհային շուկայում աճել է 10,8 տոկոսով՝ մեկ բուշելի դիմաց հասնելով մինչև 8,12 ԱՄՆ դոլարի։

Առևտրային նախորդ հնգօրյակի սկզբում ցորենի գնանշումները տատանվում էին բավականին նեղ միջակայքում՝ ճնշման տակ լինելով։ Դրա պատճառն ԱՄՆ դոլարի աճն էր ամերիկյան տնտեսության վերականգնման հեռանկարների և եվրագոտու ծայրամասային երկրների պարտի խնդիրների առիթով շուկայի մասնակիցների մտահոգությունների ֆոնի ներքո։ Արդյունքում, ցորենի գինն ուրբաթ՝ մայիսի 13-ին, կարողացավ հասնել մեկշաբաթյա իր նվազագույնին՝ մեկ բուշելի դիմաց 7,23 ԱՄՆ դոլարի։

Այնուամենայնիվ, ցորենի գնանշումները շատ շուտով աճ արձանագրեցին։ Դրան նպաստեց հետևյալը. առաջին հերթին՝ շուկայի մասնակիցների աճող մտահոգությունները ԱՄՆ և Եվրոպայի հիմնական արտադրական շրջաններում տվյալ հացահատիկային մշակաբույսի արտադրման ծավալի վերաբերյալ եղանակային վատ պայմանների պատճառով։ Երկրորդ, թրեյդերների՝ ռիսկերի հակվածության աճի ֆոնի ներքո նվազող դոլարը։ Ցորենի գնանշումներին լրացուցիչ աջակցություն է ցուցաբերել ապրանքահումքային ակտիվների գների մասնակի վերականգնումը։

Կարծում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում ցորենի գինը կորոշվի ԱՄՆ-ի մակրոտնտեսական վիճակագրությամբ, ինչպես նաև եվրագոտու ծայրամասային երկրների պարտքերի խնդիրների շուրջ ստեղծված իրավիճակով։ Առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ-ի առաջին եռամսյակի ՀՆԱ տվյալների հրապարակումը, ապրիլի ընթացքում Նահանգներում երկարատև օգտագործման ապրանքների պատվերները, ինչպես նաև ապրիլին ամերիկյան բնակարանային շուկայի ցուցանիշները։

Կանխատեսումների իրականացման և վիճակագրության տվյալներով՝ ԱՄՆ տնտեսական աճի որոշակի դանդաղեցման դեպքում ցորենի գինը կարող է շարունակել նվազել։ Ցորենի աջակցության համար առաջիկա շաբաթվա ընթացքում կարող է դառնալ 7,60 դոլարի մակարդակը մեկ բուշելի դիմաց։

Սակայն վերջին մի քանի օրերին շուկայում գերակշռում են դրական ակնկալիքները, և եթե ԱՄՆ-ի մակրոտնտեսական վիճակագրությունը լինի նշված մակարդակում կամ կանխատեսման ցուցանիշներից ավելի, ներդրողները կշարունակեն ներդրումներ կատարել ապրանքահումքային ակտիվների, այդ թվում՝ ցորենի համար։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջաններում դիմադրության մակարդակ կարող է դառնալ բուշելի դիմաց 8,63 ԱՄՆ դոլարը։ -0-

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև