ՀՀ վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունները I եռամսյակում ավելացել են 14,03%-ով

23.05.2011 12:46
ՀՀ վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունները I եռամսյակում ավելացել են 14,03%-ով

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունները 2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 58,7 միլիարդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 7,2 մլրդ դրամով կամ 14,03 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում համախառն պարտավորությունների մեծությամբ առաջատարի դիրքում է «Նորվիկ» ՈւՎԿ-ն: Մարտի 31-ի դրությամբ այս կազմակերպության պարտավորությունները հասել են 11,1 միլիարդ դրամի՝ տարեսկզբից ավելանալով 2,2 անգամ: Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն պարտավորություններում այս կազմակերպությանը բաժին է հասնում կազմակերպությունների մեծության 18,98 տոկոսը:

Համախառն պարտավորությունների ծավալով առաջատարի հնգյակում են «Ֆինքա» ՈւՎԿ-ն՝ 8,7 միլիարդ դրամ (վարկային կազմակերպությունների համախառան պարտավորությունների 14,85 տոկոսը), «ԱԳԲԱ Լիզինգ» ՈւՎԿ-ն ՝ 5,6 միլիարդ դրամ (9,639,91 տոկոս), «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿՆ-ն՝ 4,6 միլիարդ դրամ (7,89տոկոս) և «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ-ն՝ ավելի քան 4 միլիարդ դրամ (6,83 տոկոս):

Վարկային կազմակերպությունների բոլոր պարտավորությունների շուրջ 58,2 տոկոսը կենտրոնացած է այս հինգ կազմակերպություններում, որոնք այս ցուցանիշով առաջատարի դիրքում են:

2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 31 վարկային կազմակերպություն և 68 մասնաճյուղ: (1 դոլարը 374,54 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև