Հայաստանում գնաճը կիսամյակի ընթացքում կարտահայտվի միանիշ թվով

24.05.2011 17:03
Հայաստանում գնաճը կիսամյակի ընթացքում կարտահայտվի միանիշ թվով

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը կիսամյակի ընթացքում կարտահայտվի միանիշ թվով, կարծում է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Կոշտ դրամավարկային քաղաքականության արդյունքներն այս պահին ակնհայտ են, քանի որ գնաճն ապրիլին բավականին սահմանափակ էր: Ինչպես նշում էի չորս ամիս առաջ, մենք երկնիշ գնաճից կարծես թե տեղափոխվում ենք միանիշի: Այսօրվա դրությամբ այն մոտ է 9 տոկոսի: Կարծում եմ, որ մենք կավարտենք կիսամյակը միանիշ թվով արտահայտված գնաճով», - ասաց Ջրբաշյանը:

Հայաստանում գնաճն այս տարվա ապրիլին գրանցվել է 8,9 տոկոսի մակարդակում: Հայաստանի պետբյուջեի համաձայն՝ 2011 թ.-ին հանրապետությունում գնաճը նախատեսված է 4±1,5%-ի սահմաններում:

Ջրբաշյանն առաջին կիսամյակում և ամռան վերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա աճ ևս չի կանխատեսում՝ հաշվի առնելով այն, որ գարնանային բարդ շրջանն արդեն անցել է, իսկ ամռանը գնաճային ճնշումներն ավելի մեղմ են լինում:

ՀՀ ԿԲ խորհուրդը մայիսի 10-ին տեղի ունեցած նիստի ընթացքում որոշում ընդունեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8,5 տոկոս:

Վերջին անգամ ԿԲ-ն 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2011 թ.-ի մարտի 4-ին՝ հասցնելով այն 8,25 տոկոսի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև